Շառլ Ազնավուրի անունն անմահացավ նաև Լոս Անջելեսում. նոր աստղ «Փառքի ծառուղում». armeniasputnik.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Շառլ Ազնավուրի անունն անմահացավ նաև Լոս Անջելեսում. նոր աստղ «Փառքի ծառուղում». armeniasputnik.am

«Փառքի ծառուղում» Շառլ Ազնավուրն իր աստղը ստացավ. արարողությանը մասնակցեց նաև ինքը՝ աշխարհահռչակ շանսոնյեն:

«Այս աստղի բացումից հետո, իհարկե, պետք է ասեմ, որ ես միշտ էլ մի փոքր կալիֆոռնիացի եմ եղել, քանի որ թե՛ իմ դուստրը և թե՛ իմ թոռներն այստեղ են ապրում։ Այսպիսով, որպես պապիկ՝ ես ամերիկացի եմ, բացի նրանից, որ ֆրանսիացի եմ ու բացի նրանից, որ հայ եմ: Շատ շնորհակալ եմ»,- ասած Ազնավուրը։

93-ամյա երգչի անվան աստղը 2618-ն է «Փառքի ծառուղում»: Նշանավոր ֆրանսահայ շանսոնիե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։

armeniasputnik.am