
Մոնակոյի «Գրիմալդի Ֆորում»-ում կայացավ Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողությունը:
Եվրոպայի լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Պոլ Պոգբան: Նա 15 խաղում խփել է միայն 3 գոլ, մեկ անգամ արդյունավետ փոխանցում կատարել:
Լավագույն եռյակում ընդգրկված էին նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: