Անի Խաչիկյանը փակ է պահում անձնական կյանքը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անի Խաչիկյանը փակ է պահում անձնական կյանքը. life.tert.am

Համացանցում հրապարակում է հայտնվել այն մասին, որ դերասանուհի Անի Խաչիկյանն ընտրյալն ունի։ Նա քաղաքական ակտիվիստ, Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի որդին՝ լուսանկարիչ և ռեժիսոր Հայկ Բարսեղյանն է:

Հայկը և Անին հաճախ են միասին լինում։ Հայկը լուսանկարներ է հրապարակել Անիի հետ։

Tert.am Life-ը կապ է հաստատել դերասանուհու հետ`պարզելու լուրերի իսկությունը։ Վերջինս չհերքեց, բայց և չհաստատեց լուրը։ «Անձնականիս մասին չեմ սիրում խոսել։ Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս»,– ասաց դերասանուհին։ Անին, ինչպես միշտ, փակ է պահում անձնական կյանքը։

life.tert.am