Մարտա Կիրակոսյանը «Դեպի Եվրատեսիլ» մասնակցելու մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մարտա Կիրակոսյանը «Դեպի Եվրատեսիլ» մասնակցելու մասին

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը երկարատև դադարից հետո պատրաստվում է ներկայացնել նոր տեսահոլովակ։ Բացի այս երգչուհին մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» երևանյան նախընտրական փուլին։

Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին պատմեց նոր տեսահոլովակի մասին և ոչ միայն։

«Տեսահոլովակ նկարելու մտահաղացումը շատ արագ է իրականացվել։ Մեկ օրվա ընթացքում որոշել ենք, մյուս օրը՝ նկարահանել տեսահոլովակը։ Չեմ ցանկանում մանրամասնել, միայն կարող եմ ասել, որ պլանավորված և նպատակային չի եղել ոչինչ։ Ընկերներիս հետ, միասին մեկս մյուսին օգնելով, փորձել ենք մեր աշխատանքից հաճույք ստանալ և ներկայացնել հետաքրքիր մի բան»,- ասաց Մարտան։

14459798_311506705872343_1136677861_n

Երգչուհին այս ընթացքում դասավանդել է Երգի պետական թատրոնում։ Աշխատասեր երգչուհին նաև մասնակցել է «Դեպի Եվրատեսիլ» երևանյան նախընտրական փուլին։

«Ընկերներիս առաջարկով մասնակցեցի «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլին։ Այս մրցույթն ինձ համար ավելի շատ հաճույք ստանալու տեղ է, որտեղ ես բեմում կներկայանամ կենդանի ձայնով, ինձ կներկայացնեմ նորովի՝ հաղթահարելով փորձությունները։ Սա ինձ համար լավ հնարավարություն է կրկին բեմում փորձ ունենալու համար»,- նշեց երգչուհին։

Հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունեք «Դեպի Եվրատեսիլ» մրցույթից, երգչուհին պատասխանեց. «Անկեղծ ասած, ես չեմ սիրում մրցույթներ և ինձ մրցույթային երգչուհի չեմ համարում, բայց քանի որ այս տարի հետաքրքիր և նորովի է լինելու երևանյան «Եվրատեսիլ»-ի փուլերը, որոշեցի մասնակցել։ Սպասելիքներ չունեմ, քանի որ մասնակցում եմ իմ հաճույքի համար, եթե ստացվի բոլոր փուլերն անցնել, ապա այդ ժամանակ արդեն կսկսեմ լուրջ մտածել մրցույթում Հայաստանը պատվով ներկայացնելու մասին»։

life.tert.am