Սևան քաղաքում առաջին անգամ անցկացվել է «Մարտարվեստների փառատոն», որին մասնակցել են շուրջ 400 մարզիկներ՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայից, ( նախագահ՝ Անդրանիկ Հակոբյան), Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայից (նախագահ՝ Դավիթ Աթանեսյան) և Հայաստանի Ռազմական Թեքվանդոյի ֆեդերացիայից (նախագահ՝ Վրեժ Խաչիկյան):
Մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով, ինչպես նաև անցկացվել է ընդհանուր մարզում ֆեդերացիաների նախագահների գլխավորությամբ:
Սա իր բնույթով աննախադեպ միջոցառում է, որն ուղղված է տարբեր մարտարվեստների ներկայացուցիչների միջև համագործակցություն և փորձի փոխանակում ապահովելու համար:
Փառատոնին ներկա էին նաև բարձրաստիճան այրեր, ովքեր տպավորված էին միջոցառման անցկացման բարձր մակարդակից:
Լուսանկարները` Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայության
armsport.am