Google-ի ամերիկյան տարբերակը կառաջարկի «դեպրեսիայի թեստ» անցնել այն օգտատերերին, ովքեր որոնման տողում կմտցնեն «դեպրեսիա» բառը:
Դա Google-ի և ԱՄՆ-ի Հոգեկան հիվանդությունների ազգային դաշինքի (Nami) համատեղ նախագիծն է, որը նպատակ ունի օգնել դեպրեսիայի վիճակում գտնվող օգտատերերին՝ հնարավորինս շուտ կասկածելու իրենց մոտ այդ հոգեկան խանգարման առկայության հարցում և դիմելու բժշկի, տեղեկացնում է BBC-ին:
Այս հոգեբանական օգնությունը մատչելի կլինի սոսկ ԱՄՆ-ում. այն օգտատերերին, որոնք տեղեկատվություն կփնտրեն դեպրեսիայի մասին, Google-ը կառաջարկի պատասխանել մի շարք հարցերի՝ հասկանալու՝ կա արդյոք անհանգստանելու պատճառ:
Այնուամենայնիվ, ինչպես ընդգծում են Nami-ում, հարցաթերթիկի լրացումը չի կարելի դիտել որպես լիարժեք ախտորոշման փոխարինում, որը կատարում է բժիշկը:
«Դեպրեսիայի թեստը» նախատեսված է ամենից առաջ այն բանի համար, որ մարդիկ, ում մոտ իրոք դիտվում է այդ խանգարումը, պատասխանելով մի շարք հարցերի՝ չձգձգեն բժշկին այցելելը: