Մի բիզնեսմեն Շարժայում (ԱՄԷ) մոռացել է 1,7 մլն դիրհամով (մոտ 500 000 դոլար) պորտֆելը տաքսիում, սակայն նրա վարորդը տիրոջն է վերադարձրել այդ գումարը:
Տաքսու պակիստանցի վարորդը պորտֆելը գտնելուց հետո այդ մասին անմիջապես տեղեկացրել է ոստիկանությանը, որը կարողացել է գտնել տիրոջը:
Իր արածի համար 30-ամյա տաքսիստը պարգևատրվել է շնորհակալագրով Շարժայի ճանապարհների և տրանսպորտի վարչության կողմից և 3 000 դիրհամ (820 դոլար) փողով, որի մեկ երրորդ մասը տվել է տաքսու ուղևորը, երկու երրորդը՝ վարչությունը: