ԱՄՆ Տեխաս նահանգի տարածքում մոլեգնում է Հարվի փոթորիկը: Ինչպես հաղորդում է CNN-ը, առափնյա տարածքներում քամու ուժգնությունը հասնում է 215 կիլոմետր ժամի:
Հարվին վերջին 12 տարիների ընթացքում մայրցամաքային Ամերիկայի տարածքով անցնող ամենաուժգին փոթորիկն է:
Նախագահ Դոլանդ Թրամփն աղետի վերաբերյալ հատուկ փաստաթուղթ է ստորագրել, ինչի արդյունքում դաշնային ֆինանսական միջոցները կուղղվեն փոթորիկից առավել մեծ վնասներ կրած տարածաշրջաններին:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն արդեն հայտարարել է նահանգի որոշ հատվածներում ռեկորդային քանակի ջրհեղեղների մասին: