Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է նետել ծով: Հյուսիսային Կորեայի հրթիռների փորձարկումը միշտ լինում է Հարավային Կորեայի` ԱՄՆ-ի հետ զորավարժություններին ի պատասխան: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
«Հրթիռն արձակել են Հյուսիսային Կորեայի Գանգվոն նահանգից, որը թռել է մոտ 250 կմ`150մղոն»,- ասել են Հարավայի Կորեայի պաշտոնատար անձինք:
Մինչ միջմայրցամաքային բալիստիկ զենքի կիրառումը, նախորդ ամիս Փհենյանը սպառնացել էր հրթիռ կիրառել ԱՄՆ-ին պատկանող Գուամ կղզու Խաղաղօվկիանոսյան տարածքում: Սակայն ՄիացյալՆահանգների համոզմամբ` վերջին փորձը չի սպառնացել ԱՄՆ-ին կամ Գուամին: Հյուսիսային Կորեայի հրթիռների կիրառումը միշտ լինում է Հարավային Կորեայի ԱՄՆ-ի հետ զորավարժություններին ի պատասխան:
Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ ներկայումս մասնակցում են միացյալ ռազմական մարզումների:
Միացյալ Նահանգների զինվորականները հաղորդել են, որ հրթիռներից երկուսը ձախողվել են: Սակայն վերջին հայտարարության համաձայն` մեկը պայթել է անմիջապես:
Երկու Կորեաները տեխնիկապես դեռ պատերազմում են` չնայած նրան, որ 1950-1953թթ. Կորեական պատերազմն ավարտվեց զինադադարով: