Իրավաբանական գործոն
Հատուկ ծառայությունները, անպայման կփորձեն պարզել՝ արդյո՞ք իսրայելցի օպերատորներն իրականացրե՞լ են այն օդային հարվածը հայկական դիրքերի ուղղությամբ, որի նպատակն էր ցուցադրել վաճառվող ապրանքի արդյունավետությունը։
Այլ հարց է, որ հարվածի տակ կարող են ընկնել պարզապես սլաքավորները։ Պարտադիր չէ, որ իսրայելական Aeronautics Defense Systems կորպորացիայի ղեկավարներն ու սեփականատերերը լինեին այն պատվիրակության կազմում, որը Ադրբեջան էր գնացել` առաջարկվող ապրանքը գովաբանելու ու ներկայացնելու։
Հնարավոր է, այդ ընկերության որոշ տեխնիկական ու մարքեթինգային աշխատողներ են եկել, որոնք կարող էին համաձայնել հաճախորդի առաջարկությանը՝ ցույց տալ, թե ինչպես է աշխատում իրենց գնած ԱԹՍ-երի կառավարման համակարգը։
Հենց նրանց են պատժելու իսրայելական օրենքի ողջ խստությամբ այն բանի համար, որ նրանք անտեսել են ցանկացած կողմնակի հակամարտություններին չխառնվելու արգելքը։ Իսկ ընկերությունը ինչպես արտադրում էր մահացու անօդաչու սարքերը, այնպես էլ կշարունակի դրանք արտադրել ու վաճառել գնորդներին։ Դրանց թվում ոչ միայն Ադրբեջանն է, այլ նաև Կոլումբիա, Մեքսիկան, Չիլին, Բրազիլիան ու այլ երկրներ։
Միտումնային գործոնը
ԱԹՍ-ների արտադրության տեխնոլոգիայով Իսրայելն, ինչպես ասում են, ամենաառաջինն է (ԱՄՆ-ի հետ հավասար), այնպես որ հաճախորդների պակաս չի լինի։
Այլ բան է, որ եթե իսրայելական հատուկ ծառայությունները նույնիսկ կարողանան գտնել ու պատժել մեղավորին, ապա պետք է ուշադրություն դարձնել ոչ թե դրան, այլ Արցախի երկրնքում հետախուզական ու ռազմական անօդաչուների ավելացման միտմանը։
Իսրայելական բանակի ղեկավարությունն արդեն գնել է նոր սերնդի անօդաչու սարքեր։ Ու հասկանալի է, որ ինքն` արտարողն, անպայման կառաջարկի այդ` Hermes 900 անօդաչուները բոլոր ցանկացողներին։
Հասկանալի է, որ ԱԹՍ-երի քանակի ավելացման հետ մեկտեղ Արցախում շփման գծում իրավիճակը չի լավանալու. վտանգն աճում է հարձակողական զենքերի քանակի աճման հետ հավասար: Հավանաբար, մեր բանակի ղեկավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այդ միտմանը հակազդեցություն ցուցաբերելու համար։
«Կամիկաձեի» գործոնը։ Մեծ գործերը փոքր ուժերով են արվում…
Այս քանակի ԱԹՍ-ներ, ինչքան գնում է Ադրբեջանը, Հայաստանը, հավանաբար, չի կարող գնել Ե՛վ ֆինանասարան միջոցները բավարար չեն, և՛ ցանկություն չկա սպառազինության մրցարշավի հերթական փուլ մտնել։
Իհարկե, կարելի էր հույսը դնել Ռուսաստանի` մեր դաշնակցի ու ԵԱՏՄ և ՀԱՊԿ գործընկերոջ վրա։ Սակայն, ինչպես փորձագետներն են պնդում, ամերիկացիներն ու իսրայելցիներն այդ առումով լավ առաջ են ընկել։
Բայց կան որոշ գործոններ, որոնք կարող են մեր օգտին լինել։ Օրինակ՝ այսպես կոչված «կամիկաձե» —անօդաչուներն ավելի մատչելի գին ունեն ու ցանկության դեպքում դրանք կարելի է ցանկացած քանակով գնել։ Ավելի փոքր են, ավելի էժան, բայց շատ…
Իսկ մեծ քանակի դեմ, ինչպես հայտնի է, ավելի դժվար է պայքարել։
Ռազմական մի ստրատեգիա կա, որը օգտագործել են Երկրորդ համաշխարհայինի տարիներին հենց «կամիկաձե» ճապոնացիները. պայթուցիկ նյութով բեռնած միանգամյա օգտագործման ինքնաթիռներ։
«Կամիկաձե» ինքնաթիռենրում ճապոնացիենրը նույնիսկ վառելիք չէին լցնում հետդարձի ճանապարհի համար։ Այսպես ասած` ուղևորություն մեկ ուղղությամբ… դեպի անմահություն…
Տեխնոլոգիական գործոն։ Նորը լավ մոռացված հինն է…
Հայտնի է, որ այսօր ՏՏ ոլորտում տարածաշրջանում Հայստանին հավասարը դժվար թե լինի։ Եվ այս գործոնը կարող է որոշիչ լինել։
Հայկական բանակն այս առումով որոշ մշակումներ արդեն ունի։ Որպես օրինակ կարելի է մտաբերել մեծ աղմուկ հանած հայկական նորացված X — 55-ը, որը, փաստորեն, իր որակներով ու բնութագրերով գերազանցում է նմանատիպ նմուշներին։
Այդ համատեքստում նաև անպայման պետք է հիշատակել հայտնի ռուսական «Կալաշիկով» մակնիշի սենսացիոն մոդելը, որն օրիգնալ զենք է ներկայացրել անօդաչուների դեմ պայքանի համար։
Ի դեպ, այն կարող է, իսկապես, շատ օգտակար լինել լեռնային տեղանքում։ Այնպես որ հայկական կողմը պետք է այդ մոդելը մտապահի։ Ռուսական արտադրանք է։ Ուստի՝ առքի պայմանները մեզ համար պետք է այլ լինեն։
Քաղաքական գործոն։ Բավականին կարևոր…
Երկնքում ԱԹՍ-երի ներկայությունը, որոնք ոչ միայն կարող են անհասանելի բարձունքից ժամերով հետախուզություն անել, այլ, անհրաժեշտության դեպքում, քարի պես ընկնել թիրախի վրա, մեծացնում է լարվածությունը հակամարտության գոտում։
Սրանից կօգտվի, իհարկե, այն կողմը, որին ձեռնտու է այդ անկայուն վիճակը։ Ու տվյալ դեպքում այդ հանգամանքը պետք է անպայման գրավի միջազգային միջնորդների ուշադրությունը։