Ջրասույզները գտել են տղամարդու դին, որը Կրասնոդարի երկրամասում ավտոբուսի ծովն ընկնելու պատահարի հետևանքով անհետ կորած էր համարվում:
Այդպիսով, վթարի հետևանքով զոհերի թիվը հասնում է 18-ի, նրանցից երկուսը ազգությամբ հայեր են: «Մենք գտել ենք նրա մարմինը: Հիմա նրան ջրից հանում են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Տղամարդու դին գտնելու տեղեկությունը պաշտոնապես հաստատել են նաև ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածքային կառույցում: