Տեստը նախատեսված է այցելուի ինքնուրույն լրացման համար և ունի հետևյալ հրահանգները.
«Սանդղակը կազմված է 14 համոզմունքներից, որոնք պայմանավորում են 2 ենթասանդղակ` «տագնապ»(կենտ կետերը, 1,3,5,7,9,11,13) և «դեպրեսիա» (զույգ կետերը,2,4,6,8,10,12,14):
Ցանկացած համոզմունքի համապատասխանում են պատասխանի չորս տարբերակներ, որոնցից պետք է ընտրել միայն մեկը»:
1. Ես լարվածություն եմ զգում – ինձ լավ չեմ զգում:
3. Անընդհատ:
2. Հաճախ
1. ժամանակ առ ժամանակ
0. Բոլորովին չեմ զգում
2. Այն, ինչ ինձ մեծ հաճույք էր պատճառում, հիմա էլ նույն զգացումն էառաջացնում:
1. Դա հաստատ այդպես է
0. Երևի դա այդպես է
1. Սիայն քիչ աստիճանով է այդպես
2. Դա բոլորովին այդպես չէ
3. Ես վախենում եմ, ինձ թվում է, թե ինչ-որ սարսափելի բան է լինելու:
1. Դա հաստատ այդպես է, ես շատ եմ վախենում
2. Այո, դա այդպես է, բայց վախն այդքան էլ ուժեղ չէ
1. Երբեմն, բայց դա ինձ բոլորովին չի անհանգստացնում
0. Բոլորովին չեմ զգում
4. Ես ընդունակ եմ ծիծաղել և տարբեր իրավիճակներում տեսնել ծիծաղելին:
0. Դա հաստատ այդպես է
1. Դա երևի այդպես է
2. Դա այդպես է միայն քիչ աստիճանով
3. Դա բոլորովին այդպես չէ
5. Անհանգիստ մտքերը պտտվում են իմ գլխում:
3. Մշտապես
2. ժամանակի մեծ մասը
1. ժամանակ առ ժամանակ և ոչ թե այդքան հաճախ
0. Երբեմն
6. Ես աշխուժություն եմ զգում:
3. Բոլորովին չեմ զգում
2. Շատ հազվադեպ
1. Երբեմն
0. Գրեթե միշտ
7. Ես հեշտությամբ կարող եմ լիցքաթափվել:
0. Դա հաստատ այդպես է
1. Դա երևի այդպես է
2. Միայն հազվադեպ է այդպես
3. Բոլորովին չեմ կարող
8. Ինձ թվում է, որ ես սկսել եմ ամեն ինչ անել շատ դանդաղ:
3. Գործնականում ամբողջ օրվա ընթացքում
2. Հաճախ
1. Երբեմն
0. Բոլորովին ոչ
9. Ես ներքին լարվածություն կամ դող եմ զգում:
0. Բոլորովին չեմ զգում
1. Երբեմն
2. Հաճախ
3. Շատ հաճախ
10. Ես չեմ հետևում իմ արտաքինին:
3. Դա հաստատ այդպես է
2. Ես դրան այնքան ժամանակ չեմ տրամադրում, որքան պետք է
1. Հնարավոր է, որ ես սկսել եմ դրան քիչ ժամանակ տրամադրել
0. Ես հետևում եմ ինձ այնպես, ինչպես նախկինում
11. Ես անընդհատ շարժվելու պահանջ եմ զգում:
0. Դա հաստատ այդպես է
1. Դա երևի այդպես է
2. Դա այդպես է միայն քիչ աստիճանով
3. Դա բոլորովին այդպես չէ
12. Ես գտնում եմ, որ իմ գործերը (պարապմունքները, նախասիրությունները) կարող են ինձ պարգևել բավարարվածության զգացում:
0. Հենց այնպես, ինչպես սովորաբար
1. Այո, բայց ոչ այն աստիճան ինչպես նախկինում
2. Նկատելիորեն ավելի քիչ, քան սովորաբար
3. Բոլորովին այդպես չեմ կարծում
13. Հանկարծակի ես ունենում եմ խուճապի զգացում:
3. Շատ հաճախ
2. Բավական հաճախ
1. Ոչ այդքան հաճախ
0. Բոլորովին չի լինում
14. Ես կարող եմ բավականություն ստանալ լավ գրքի ընթերցում, ոադիո կամ հեռուստահաղորդումներից:
0. Հաճախ
1. Երբեմն
2. Հսպվադեպ
3. Շատ հազվադեպ
Արդյունքների մեկնաբանման համար հաշվի է առնվում յուրաքանչյուր ենթասանդղակի գումարային ցուցանիշը, դրա հետ մեկտեղ առանձնացնում են նշանակալիության երեք աստիճաններ.
0-7 բալ – Տագնապի ու դեպրեսիայի բացակայություն:
8-10 բալ – Սուբկլինիկորեն արտահայտված տագնապ և դեպրեսիա:
11 բալ և ավելի – Կլինիկորեն արտահայտված տագնապ և դեպրեսիա:
doctors.am