
Օգոստոսի 22-ին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել էր Հայաստանի առաջնությունում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել էին մասնակցելու աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին:
Հրավիրվածների թվում էր նաև «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը: Հաշվի առնելով, որ Անատոլի Այվազովը հրաժարվել է մասնակցել նախապատրաստական հավաքին և հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում, մարզչական շտաբը շտապ կերպով հավաքական է հրավիրել «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին,- հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Ազգային հավաքականի մարզական հավաքը կսկսվի այսօր՝ օգոստոսի 28-ին:
armsport.am