
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Լեսթերին» հաղթելուց հետո (2:0) գովեստի խոսքեր է ասել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
Հիշեցնենք, որ հենց 28-ամյա ֆուտբոլիստի փոխանցումից հետո անգլիացի հարձակվողը բացել էր հանդիպման հաշիվը:
«Կատարյալ գնդակ էր, որը բերեց գոլին, այդքան էլ շատ բան չունեի անելու: Մխիթարյանը մեծ ուժով հարվածեց գնդակին, ինչի պատճառով պաշտպանները չհասցրեցին տեսնել այն և հեռացնել: Հենց այդպիսի փոխանցումը բերեց գոլին»- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է MUTV-ն:
Հիշեցնենք, որ երեք խաղում Մխիթարյանը կատարել է 5 գոլային փոխանցում՝ կրկնելով Պրեմիեր լիգայի ռեկորդը:
armsport.am