Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կրկին փոխել է իր տեսքը։ Նոր սանրվածքով քաղաքական գործիչը ներկայացել է օգոստոսի 26-ին, ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսում։
Համացանցի օգտատերերն ակտիվորեն քննարկում են Տիմոշենկոյի նոր ոճը։ Շատերը խոստովանեցին, որ միանգամից նրան չեն ճանաչել։ Շատերը նրան ամազոնուհու և գյուղի ուսուցչուհու հետ են համեմատել։ Ինչ-որ մեկն էլ նրան համեմատել է Դեյներիս Թարգարիենի հետ՝ հայտնի «Գահերի խաղը» սերիալի գլխավոր հերոսուհիներից մեկի։
strana.ua