Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում 2017 թվականի օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, կրկին՝ ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-18-ը կսահմանվի 40 կմ/ժ (առանց ժամային սահմանափակման) 60 կմ/ժ-ի փոխարեն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունը, այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով: