Nike-ը սկսել է վաճառել ինքնուրույն կապվող կապիչներով սպորտային կոշիկներ (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Nike-ը սկսել է վաճառել ինքնուրույն կապվող կապիչներով սպորտային կոշիկներ

Նոյեմբեր ամսին Nike-ը ընկերությունը կթողարկի իր առաջին խելացի կոշիկները: Կոշիկներն անվանակոչվել  են HyperAdapt 1.0:

Այս կոշիկների գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կոշիկի կապիչներն ինքնուրույն են կապվում: Երբ կոշիկը զգում է ճնշում կրնկի հատվածում, կապիչները վայրկյանների ընթացքում կապվում են: Ամրությունը կարելի է սահմանել կոշիկի վրայի հատուկ սենսորային ստեղների միջոցով:

nike-hyperadapt-self-lacing-shoes-01_uj5frx

Այս սպորտային կոշիկները ոչ միայն խելացի են, այլև գեղեցիկ և հարմար: Կոշիկները սկզբնական շրջանում կունենան երեք գույն:

Նոյեմբերի 28-ից արդեն այս կոշիկները հնարավոր կլինի գնել Nike-ի որոշ խանութներում: Ցանկացողները կարող են սիմվոլիկ գումարի դիմաց փորձել այս կոշիկները: Դրա համար անհրաժեշտ է լրացնել հայտ ընկերության պաշտոնական կայք-էջում:

Կոշիկների արժեքն առայժմ չի հրապարակվում:

Սիրարփի Աղաբաբյան

168.am