Ոչ իբրև առաջին տիկին. ինչպես է հագնվում Միշել Օբաման (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոչ իբրև առաջին տիկին. ինչպես է հագնվում Միշել Օբաման

Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին, Միշել Օբաման աշխարհով մեկ երկրպագուներ ձեռք բերեց, նա դարձավ ոճի մարմնավորում: Առաջարկում ենք լուսանկարներ, որտեղ Միշելը հանդես է գալիս արդեն ոչ իբրև առաջին տիկին:

Միշել Օբաման ոճաբաններին հայտնի է իբրև դեմոկրատ՝ մոդայի աշխարհում: Նրա հագուստի ոճը միշտ զուգորդվել է գաղափարախոսությանը, դարձնելով նրան ավելի սպասված և սիրված հասարակ մարդկանց կողմից:

Երկրաչափության ուժը

Թրամփի երդմնակալությունից հետո Միշելի հանրության առջև առաջին անգամ հայտնվելը. նախկին առաջին տիկինը ընտրել էր պարզ, բայց նաև էֆեկտով զգեստ, պլիսեյաձև կտորից:

Տղամարդու ոճով

Մարտ ամսին Միշելին տեսել էին Նյու Յորքում, խիստ մոխրագույն վերարկույով, տղամարդու ոճին հարիր վերնաշապիկով, սև տաբատով:

Ամբողջությամբ կաթնագույնով

Նոր կարգավիճակ՝ նոր ոճ: Վաշինգտոնցի ուսանողների հետ հանդիպմանը Միշելը ներկայացել էր գեղեցիկ կաթնագույն կոստյումով:

 

Վարդագույնով գեղեցկուհին

Թեև Կոլորադոյում Կանանց ֆոնդի առջև Միշել Օբաման խոսում է կնոջ խիզախության և ուժի մասին, բայց նախկին առաջին տիկինը տիկնիկի տեսք ունի. անզուգական վարդագույն զգեստ, ռոմանտիկ պրինտ, որոնք ընդգծում են իր մարմնի գույնը:

Հանգստավայրում

Եթե ուզում եք իմանալ, թե որտեղ է հանգստանում 53-ամյա Միշել Օբաման… պատասխանը հեշտ է՝ Տոսկանայում, ռոմանտիկ սպիտակ բլուզով:

yaamilliarder.ru