Ազատ ոճի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը պատմական է համարում:
«Ես, լինելով հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, գոհ եմ թիմի տղաների աշխատանքից: Իհարկե, չենք կարող համարել գերազանց արդյունք, քանի որ չունենք չեմպիոն: Արդյունքները լավ էին ազատ ոճի ըմբշամարտի համար: Հավաքականը թիմային հաշվարկում գրավեց 10-րդ տեղը: Իրանի հավաքականի հետ մենք ունենք հավասար միավորներ: 1995 թվականից հետո, երբ Հայաստանն ուներ մեկ չեմպիոն և մեկ բրոնզե մեդալակիր, սա երկրորդ անգամ է, որ երկու մեդալ ունենք աշխարհի առաջնությունում: Սա մեր ազատ ոճի ըմբշամարտի թիմի համար պատմական աշխարհի առաջնություն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդադյանը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիրներ դարձան Հայաստանի հավաքականի անդամներ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: