«Տղամարդու հայացքով» շարքի շրջանակում Tert.am Life–ը շարունակում է ներկայացնել հայկական շոու բիզնեսի 3 ամենաոճային կանանց` ըստ տղամարդկանց։ Այս անգամ մեր զրուցակիցը ոճաբան Արայիկ Գաբաջյանն է, որը մասնագիտական աչքով է ընտրել իր եռյակին։
Արտաքին տվյալներն Արայիկի համար այնքան կարևոր չեն, որքան շարժուձևն ու ներքին զգացողությունը։ Նա նշեց, որ աղջիկներին առանձնացրել է ներկայանալիության սկզբունքով։ «Հաշվի եմ առել, որ, օրինակ, ճանապարհ գնալիս իրենք հագնվում են այնպես, ինչպես իրենց հարմար է, ոչ թե ապացուցելու համար, որ միշտ պատրաստ են։ «Միշտ պատրաստ» կարելի է լինել նաև հարմարավետության մեջ»,– նկատեց նա։
Երրորդ տեղում Լուսինե Թովմասյանն է։ Երեկույթներին ներկայանալիս նրա հագուկապը գեղեցիկ է։ Իրեն մի փոքր վերապահումով նշեցի, քանի որ չգիտեմ` առօրյայում ինչպես է հագնվում։ Շատ չեմ հանդիպել։
Երկրորդ տեղում Նազենի Հովհաննիսյանն է, քանի որ սկզբունքով է հագնվում։ Եթե երեկույթի է գնում, համապատասխան հագուստ է ընտրում։ Եթե ձևաչափը թույլ է տալիս, չափի մեջ բաց է, թափանցիկ։ Նորաոճ լինելը նաև ճիշտ հագնվելու մեջ է։ Իր մոտ ամեն ինչ շատ ճիշտ մտածված է միքսված։ Ես չգիտեմ` դա ներքին զգացողությա՞ն, թե՞ ժամանակի ընթացքում տեսնելու, սովորելու արդյունք է, համենայն դեպս, շատ ճիշտ է ներկայանում։
Առաջին տեղում ինձ համար Սիրուշոն է։ Դա պայմանավորված է իր ճիշտ, զուսպ, ամեն տեղ իր համապատասխան ձևով հագնվելու փաստով։ Ըստ դրա` նա ինձ համար ավելի ոճային է։
Ամբողջությամբ՝ life.tert.am