Մորս ծննդյան օրվան այն նվիրել եմ մայրիկիս ու աշխարհի բոլոր մայրերին. Հրանտոն` նոր տեսահոլովակի մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մորս ծննդյան օրվան այն նվիրել եմ մայրիկիս ու աշխարհի բոլոր մայրերին. Հրանտոն` նոր տեսահոլովակի մասին. life.panorama.am

Երիտասարդ երգիչ Հանտոն շուտով կներկայացնի իր նոր` «Մայրիկ» տեսահոլովակը, որի հերոսուհին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է:

Life.paorama.am-ի հետ զրույցում ամերիկաբնակ երգիչը պատմեց, որ այս երգի ստեղծումն իր համար խորհրդանշական պատմություն ունի.

«Այս երգն իմ հատուկ ցանկությամբ է ստեղծվել. Մորս ծննդյան օրվան այն նվիրել եմ մայրիկիս ու աշխարհի բոլոր մայրերին: Երգի հեղինակը Մարինա Թագակչյանն է, տեսահոլովակի ռեժիսորը` Արմեն Փիրիմասիհին, ում հետ աշխատել եմ իմ բոլոր տեսահոլովակների շրջանակներում: Նրա գաղափարով` տեսահոլովակս շատ գեղեցիկ սյուժե ունեցավ. մենք ներկայացրել ենք մոր ու որդու պատմություն` ծնունդից օրից` մինչև երիտասարդություն»,- պատմեց Հրանտոն` նշելով, որ տեսահոկովակի պրեմիերան կկայանա սեպտեմբերի կեսին:

«Մայրիկ» տեսահոլովակի հերոսուհին դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն է, ում հետ Հրանտոն ոչ միայն հաջող աշխատանք է ունեցել, այլև` ընկերներ են դարձել.

«Արմեն Փիրիմասիհիի խորհրդով` մենք հրավիրեցինք Անահիտին, որպեսզի նա մարմնավորեր մայրիկի կերպարը: Ես անմիջապես համաձայնեցի Արմենի հետ, քանի որ շատ եմ հավանում նրա խաղը, ինձ համար նա իսկապես մեծատառով դերասանուհի է, ով կարողանում է ճիշտ էմոցիաներ հաղորդել թե նկարահանման հրապարակում աշխատող մարդկանց, թե հեռուստադիտողին: Անահիտի հետ առաջին անգամ էի շփվում, մեր համատեղ աշխատանքն այնքան հաջող ու դրական անցավ, որ մենք որոշել ենք ապագայում անգամ դուետով հանդես գալ: Իհարկե, այդ առումով դեռևս հստակ աշխատանքներ չկան, բայց մենք կփորձենք մեր ծրագրերն իրականություն դարձնել»,- նշեց Հրանտոն, ով տեսահոլովակում ոչ միայն երգում, այլև խաղում է:

Ի դեպ` երգիչը նշեց, որ ի զարմանս իրեն, տեսահոլովակը նկարահանվել է ընդամենը վեց ժամում.

«Անահիտի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ` տեսահոլովակը շատ կարճ ժամանակում նկարահանվեց: Նա իր էմոցիոնալ դաշտը փոխանցեց նաև ինձ, ինչի համար շատ ուրախ և շնորհակալ եմ: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև իմ ողջ թիմին, որ արդեն որերրորդ անգամն է, իմ կողքին է»,- հավելեց նա:

«Մայրիկը» այս տարվա ընթացքում Հրանտոյի երրորդ տեսահոլովակն է, երգիչը պլանավորում է այս տարի շուրջ վեց տեսահոլովակ ներկայացնել հեռուստադիտողին: Հաջորդը կլինի նոյեմբերի 11-ին` Հրանտոյի ծննդյան օրը.

«Նոյեմբերին կներկայացնեմ իմ թվով 4-րդ տեսահոլովակը, որը նկարահանվել է Լիանա Թորոսյանի հեղինակած երգի հիման վրա, որը ինչ-որ իմաստով իմ պատմությունն է իր մեջ ներառում: Այն կորցրած սիրո մասին է, երբ տղան չի ներում աղջկա դավաճանությունը: Հիմա բուռն ստեղծագործական շրջան է իմ կյանքում: Հույս ունեմ, որ հանդիսատեսը կգնահատի իմ ակտիվ աշխատանքային գործունեությունը»,- ավարտեց Հրանտոն:

Ամբողջությամբ՝ life.panorama.am