«Whoscored.com»-ը ներկայացրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի` «Լեսթերի» հետ (2:0) կայացած խաղում:
Մխիթարյանը երկու հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ: Մխիթարյանի փոխանցումների ճշտգրտությունը 87 % է:
Հայ կիսապաշտպանը երկու անգամ շրջանցել է մրցակցիներին, մեկ անգամ խլել գնդակը, երկու անգամ կասեցրել մրցակցի գրոհը, մեկ անգամ խախտել կանոնները և ստացել դեղին քարտ:
Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստը դարձել է գոլային փոխանցման հեղինակ և փոխարինվել 73-րդ րոպեին: Մխիթարյանը ստացել է ամենաբարձր` 7,7 գնահատականը:
7,7 գնահատական է ստացել նաև «կարմիր սատանաների» դարպասապահ Դավիդ Դե Խեան:
armsport.am