Վանի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. թռիչքները դադարեցված են
Advertisement 1000 x 90

Վանի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. թռիչքները դադարեցված են

Վանի օդանավակայանում դեռևս անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը:

Բռնկված հրդեհի հետևանքով միառժամանակ դադարեցվել են թուրքական օդանավակայանի բոլոր թռիչքները: Կրակը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել փրկարար ջոկատներ ու հրշեջներ:

Հաղորդվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է օդանավակայանի աշխատակիցներից մեկը, ով հոսպիտալացվել է:



Նման նյութեր