Հայկական «Small State Diplomacy»-ն գործողության մեջ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական «Small State Diplomacy»-ն գործողության մեջ

Միջազգայնագետ Սամվել Սարգսյանը գրում է. «Վերջին օրերին մեր ուշադրությունը սևեռված էր մեծապես ներքաղաքական իրադարձություններին, որի արդյունքում հավուր պատշաճի ուշադրություն չենք դարձրել մեր արտաքին ֆրոնտի գործողություններին: Կարծում եմ վերջին 5 օրերը վերլուծաբաններին աննախադեպ ծավալի տեղեկություններ կտրամադրեն՝ մեր արտաքին քաղաքականության ընթացքը վերլուծելու համար: Անձամբ ինձ համար այսքան տեղեկությունը չափազանց շատ էր այսքան կարճ ժամանակահատվածում:

Տարածաշրջանային կոնտեքստ. ԱԳ նախարար Նալբանդյանը 5 օրերի ընթացքում հանդիպել է Վրաստանի, Սիրիայի, Իրաքի արտաքին գործերի նախարարներին, Իրանի ներքին գործերի նախարարին, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահին:

ԼՂ հիմնահարցի կոնտեքստ. Նալբանդյանը նախագահել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների նիստը, հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

14440756_10154488537060421_2946884479743881847_n

ՀՀ-ԱՄՆ-Իսրաել և լոբբիստական գործունեության կոնտեքստ. Նախարարը հանդիպել է Հրեական և հայկական լոբբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ելույթ ունեցել «Արտաքին հարաբերությունների խորհրդ» Think Tank-ում:

Բազմակողմ և երկկողմ հարաբերությունների կոնտեքստ. Նալբանդյանը ՄԱԿ-ում հանդիպել է Ավստրիայի, Կանադայի, Բոլիվիայի, Կուբայի, Լատվիայի, Իսլանդիայի, Սինգապուրի, Կոսովոյի, Պորտուգալիայի ԱԳ նախարարներին, ԵՄ բարձր ներկայացուցչին, ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի մունին:

ՀՀ ԱԳ նախարարը նախագահել է ՄԱԿ միգրանտներին նվիրված գագաթնաժողովը, այնուհետ նախագահել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի բացման նիստը:

Իսկ վերջում ՄԱԿ բարձրագույն ամբիոնից հավասարության նշան է դրել Իսլամական Պետության և Ադրբեջանի Հանրապետության միջև՝ հակառակորդի ապրիլյան վայրագությունների համար»:



Նման նյութեր