Երևանի «Փյունիկի» պաշտպան Արթուր Քարտաշյանն ընդգրկվել է «Bucket Group Sports Management»-ի ֆուտբոլիստների ցանկում:
«Bucket Group Sports Management»-ի ֆուտբոլիստների ցանկում ընդգրկված են նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը, Տիգրան Բարսեղյանը (մակեդոնական «Վարդար»), Դավիթ Մանոյանը և Տարոն Ոսկանյանը (կիպրոսական «Նեա Սալամիս»):
«Bucket Group Sports Management»-ը համակարգում է գործակալ Ռուբեն Վեսմադյանը:
Նշենք, որ Քարտաշյանը «Փյունիկի» հիմնական կազմում հանդես է գալիս 2015 թվականից:
Հիշեցնենք, որ նախկինում երիտասարդ պաշտպանի ծառայություններով հետաքրքրվել է պորտուգալական «Պորտուն»:
armsport.am