
Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը Կոնոր Մակգրեգորի հանդեպ տարած հաղթանակից հետո վստահություն է հայտնել, որ իռլանդացին պետք է դադարեցնի մենամարտել բռնցքամարտի կանոններով:
Ըստ Մեյվեզերի` Մակգրեգորը պետք է շարունակի իր ելույթները խառը մենամարտերի մրցաշարերում: Հակառակ դեպքում իռլանդացին կարող է լրջորեն տուժել երիտասարդ բռնցքամարտիկի հետ մենամարտելով:
«Մակգրեգորը դժոխային մարտիկ է, այդ իսկ պատճառով ցանկանում եմ, որպեսզի նա մնա UFC-ում և անի այն, ինչն իր մոտ ավելի լավ է ստացվում: Հասկացեք, ես 40 տարեկան եմ և վերջին անգամ ռինգ եմ դուրս եկել 800 օր առաջ, իսկ նա ամեն օր մարզվում է:
Երիտասարդ բռնցքամարտիկներն ավելի շատ կոմբինացիաներ են անում, քան ես»,- Մեյվեզերի խոսքն է մեջբերում «Boxing Scene»-ը:
armsport.am