Ռուսաստանի ամենաէպատաժային դիզայներ Արմեն Երիցյանի ֆեյսբուքյան էջում օրվա մեջ մի քանի անգամ կարելի է հանդիպել գեղեցիկ դիզայնով նախաճաշերի մատուցման լուսանկարներ, որոնց հեղինակը հենց նա է։
Արմենն ամեն ինչ գեղեցիկ է մատուցում. յուրաքանչյուր դետալ ասես մանրակրկիտ մտածված լինի։ Դա նկատել են նաև ռուսական spletnik.ru կայքում, ուր անդրադարձ է եղել Արմեն Երիցյանի և ռուս հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայի սննդի մատուցմանը։
«Սերվիսի պայքար. Յանա vs Արմեն». վերնագրով հոդվածում ներկայացված են նրանց երկուսի տեղադրած լուսանկարները, իսկ հրապարակման վերջում ցանկացողները կարող են քվեարկել նրանցից մեկի օգտին։ Նկատենք, որ Արմենն այս պահին անհամեմատ մեծ թվով ձայներ է հավաքել և առաջատարի դիրքերում է։
Ամբողջությամբ՝ wnews.am