Ծնունդով Միչիգանից, ԱՄՆ Ափամերձ պահպանության փոխծովակալ Դեվիդ Դերմանելյանը վերջերս նոր պաշտոն է ստանձնել, դառնալով ԱՄՆ Կիբեր բանակի և Ափամերձ պահպանության դասընթացների և թեստավորման համակարգի տնօրեն: Բաց լրատվամիջոցներում նրա հայկական ծագման մասին շատ քիչ տեղեկություն կա, քանի որ նրա զբաղեցրած պաշտոնները գաղտնի են պահվում: Ներկայացնում ենք այն ամենը, ինչը հայտնի է նրա մասին:
Փոխծովակալ Դերմանելյանը համարվում է ԱՄՆ բանակի ամենանշանակալից կադրային զինվորականներից մեկը: Նա ավարտել է ԱՄՆ Ափամերձ պահպանության ակադեմիան և Ջորջ Վաշինգտոնի էլեկտրատեխնիկայի համալսարանը:
Իր կարիերան սկսել է 1987 թ. Ավստրալիա մեկնած նավի վրա: Նա զբաղվել է մարտական նավերի էլեկտրոնիկայի կառավարմամբ: Այնուհետև զբաղվել է ԱՄՆ Ափամերձ նավատորմի նավերի էլեկտրական համակարգերի ճարտարագիտությամբ և նախագծմամբ, դառնալով ակադեմիայի դոցենտ:
Հետագայում Դևիդ Դերմանելյանը նշանակվել է ԱՄՆ Ափամերձ պահպանության կենտրոնի գլխավոր ճարտարագետ, ղեկավարել է փրկարարական նոր միջոցների ստեղծման և կիրառման աշխատանքները, որոնք օգտագործվում են աղետների ժամանակ Գլոբալ անվտանգության համակարգում:
Իր ձեռքբերումների շնորհիվ Դերմանելյանը դարձել է նաև ԱՄՆ Ափամերձ պահպանության Ինֆորմացիոն անվտանգության ղեկավարը: Նրա պարտականությունների մեջ է եղել ստեղծել Ափամերձ պահպանության համար նախատեսված նորանոր գաղտնի ինֆորմացիոն անվտանգության համակարգեր, կիրառել դրանք: Նրան հաջողվել է ստեղծել Ափամերձ պահպանության նոր մարտավարություն, որը հիմնված է հեռահաղորդակցության և համակարգչային տեխնոլոգիաների բազմակողմանի կիրառության հիման վրա:
Այս ամենից հետո ԱՄՆ ղեկավարությունը Դերմելյանին է վստահել ակադեմիան, իսկ 2016 թ. շնորհվել է փոխծովակալի զինվորական կոչումը: Ներկայումս Դերմանելյանը վերապատրաստում է փորձառու զինվորականներին, նրանց սովորեցնելով աշխատել նոր՝ հատուկ տեխնոլոգիաներով:
rusarminfo.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը