Որքա՞ն են վաստակում բուժաշխատողները Գերմանիայում
Advertisement 1000 x 90

Որքա՞ն են վաստակում բուժաշխատողները Գերմանիայում

Աշխատանքի հարցերի գերմանական դաշնային գերատեսչությունը տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց միջին ամսական աշխատավարձի մասին 2016 թվականի տվյալներն է ներկայացրել:

Դրանց համաձայն՝ Գերմանիայում առանց մասնագիտության հիվանդների խնամքով զբաղվողները միջինը 3240 եվրո են ստացում՝ առանց հարկերի հաշվարկման, իսկ մասնագիտական կրթություն ստացած բուժքույրերը՝ 3629 եվրո: Տարեցների խնամքով զբաղվողներն ամսական շուրջ 2621 եվրո են ստանում, կրտսեր բուժաշխատողները՝ 2157 եվրո:

Ինչ վերաբերում է բժիշկներին. միջին վիճակագրական բժիշկն ամսական ստանում է առնվազն 5400 եվրո: Իհարկե, բժիշկների աշխատավարձերը կարող են շատ տարբեր լինել՝ կախված մասնագիտացումից և շրջանից, որտեղ աշխատում են:

Հետաքրքիր է, որ գերմանական դաշնային տարբեր հողերում բուժաշխատողների աշխատավարձերը զգալիորեն տարբերվում են: Այսպես, առանց մասնագիտության հիվանդների խնամքով զբաղվողները Ներքին Սաքսոնիայում և Արևելյան հողերում, այդ թվում՝ Բեռլինում, միջինւ 2753-ից 3240 եվրո են ստանում, մինչդեռ այլ շրջաններում՝ 3241-ից 3705 եվրո:

Ընդհանրապես, նախկին ԳԴՀ-ի շրջաններում բուժաշխատողների եկամուտները զգալիորեն ավելի քիչ են, քան արևմտյան հողերում: Սակայն այստեղ ավելի դինամիկ աճ է գրանցվում: Այսպես, տարեցների խնամքի ոլորտում 2015-2016 թվականներին Արևելքում աճը կազմել է 4-5.6%, մինչդեռ երկրում աշխատավարձերը միջինը բարձրացել են 2.5%-ով:

med.news.am



Նման նյութեր