ԱՄՆ-ում մոլեգնող «Հարվի» փոթորկի պատճառով շուրջ կես միլիոն ավտոմեքենա կվերածվի մետաղի ջարդոնի: Այդ թվի մեջ են մտնում այն բոլոր ավտոմեքենաները, որոնք ջրասույզ են եղել և վերականգնման ենթակա չեն: Այդ մասին հայտնել է CNBS-ն՝ վկայակոչելով Cox Automotive ընկերության փորձագետներին:
«Հարվին» անհամեմատ ավելի մեծ վնաս է պատճառել, քան «Սենդի» փոթորիկը, որը 2012 թվականին պատուհասել էր Նյու Յորքը և Նյու Ջերսին: Այն ժամանակ տուժել էր շուրջ 250 հազար ավտոմեքենա:
Փորձագետները նաև կանխատեսում են, որ ոչ բոլոր ավտոմեքենաները աղբանոց կնետվեն: Ավտոմեքենաներից շատերը կվերականգնվեն և կվաճառվեն երկրորդային շուկայում: ԱՄՆ-ում դա անօրինական չէ, եթե գնորդին տեղեկացնեն ավտոմեքենայի պատմության բոլոր ասպեկտների մասին: