Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի մահից հետո սեպտեմբերին այս միությունը նոր ղեկավար է պատրաստվում ընտրել:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ հնարավոր է՝ Ռուբեն Գևորգյանցի որդին՝ Վահե Գևորգյանցը, նշանակվի այդ պաշտոնին: Նախարարը նշեց, որ ինքն այդ միության անդամ չէ և չի ուզում որևէ կարծիք հայտնել:
«Իրավունք չունեմ որպես նախարար միջամտելու անկախ միության գործերին: Ես դատապարտում եմ ժառանգականությունը»,- ասաց նախարարը: