
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թվիթերյան իր էջում հրապարակել է այն երեք ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Եռյակից բացակայում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեք խաղում կատարել է 5 արդյունավետ փոխանցում՝ կրկնելով ԱՊԼ-ի ռեկորդը:
Անգլիական ակումբի կազմում ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Ֆիլ Ջոնսը, Նեմանյա Մատիչը և Պոլ Պոգբան:
Մխիթարյանի բացակայությունը զարմանք և դժգոհություն է առաջացրել երկրպագուների շրջանում:
armsport.am