Մակգրեգորը կատարել է Ռոնալդուին տված խոստումը
Advertisement 1000 x 90

Մակգրեգորը կատարել է Ռոնալդուին տված խոստումը

UFC-ի մարտիկ Կոնոր Մակգրեգորը տարվա արդյունքներով կանցնի Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Forbes»-ի ամենաշատ վաստակած մարզիկների ցուցակում:

Չնայած ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերից կրած պարտությանը՝ իռլանդացին մենամարտից ստացել է 83 միլիոն եվրո: Այսպիսով, Մակգրեգորը վարկանիշում կգերազանցի «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին, ով նախորդ տարի այն գլխավորել էր 77 միլիոն եվրո եկամուտով:

Ռոնալդուն և Կոնորը 2016-ին հանդիպել են ԱՄՆ-ում: Այն ժամանակ Մակգրեգորն ասել է պորտուգալացուն. «Դու առաջին համարն ես Forbes-ում, իսկ ես՝ 35-րդը կամ նման ինչ-որ բան, սակայն կշրջանցեմ քեզ: Հնարավոր է, որ դա անեմ նույնիսկ հաջորդ տարի»:

Ռոնալդուն այն ժամանակ կասկածանքով էր մոտեցել Մակգրեգորի խոստմանը:

armsport.am