Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնեց Ռումինիա, որտեղ սեպտեմբերի 1-ին կմրցի այդ երկրի հավաքականի հետ:
Օգոստոսի 31-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը մեկնեցին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը:
Հավաքականի կազմում Բուխարեստ են մեկնել 23 ֆուտբոլիստ.
Դարպասապահներ՝
Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»
Պաշտպաններ՝
Լևոն Հայրապետյան, «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կիսապաշտպաններ՝
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Դավիթ Մանոյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Հարձակվողներ՝
Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ Խաբարովսկ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Արտակ Գրիգորյանը թիմի հետ մեկնել է Ռումինիա և կներգրավվի մարզումներում, սակայն որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել հանդիպմանը: