Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց՝ արդյոք հայ փրկարարները կրկին ուղևորվել են Վրաստան՝ մասնակցելու Բորժոմի անտառներում շարունակվող հրդեհաշիջման աշխատանքներին:
Նախարարը տեղեկացրեց, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: «Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները սպասում են»,- ասաց Տոնոյանը:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուշադրությամբ հետևել հարևան երկրում առկա իրավիճակին: