Ամանսիո Օրտեգան՝ իսպանական Inditex-ի նախկին նախագահը և համահիմնադիրը, որի մեջ մտնում է Zara հագուստի խանութների ցանցը, Forbes հանդեսի վարկածի համաձայն, առաջին հորիզոնական է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Microsoft ամերիկյան IT-կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսից:
Ներկայում Օրտեգայի կարողությունը գնահատվում է 85 մլրդ դոլար, Բիլ Գեյթսինը՝ 84,9 միլիարդ, նշում է հանդեսը: Վարկանիշի երրորդ հորիզոնականը 82,4 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը:
2016 թվականի սեպտեմբերին նույնպես Օրտեգան Գեյթսին հետ Էր մղել վարկանիշի առաջին դիրքից:
Ավելի վաղ Օրտեգան երեք անգամ առաջին հորիզոնականն է զբաղեցրել Forbes-ի ցուցակում, որն իրական ժամանակում փոխվում է բորսային սակարկությունների նորացված տվյալների հիման վրա, բայց ամեն անգամ մեկ օրվա ընթացքում կորցրել է առաջատարի դիրքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: