Երևանում կայանալիք Գուգուշի համերգի 300 հազար դրամանոց տոմսերը սպառված են. armtimes.com
Advertisement 1000 x 90

Երևանում կայանալիք Գուգուշի համերգի 300 հազար դրամանոց տոմսերը սպառված են. armtimes.com

Երևանում կայանալիք ադրբեջանական ծագման իրանցի երգչուհի, դերասանուհի Գուգուշի համերգի ամենաթանկ՝ 300-հազար դրամանոց, տոմսերը սպառված են: Տոմսերի առցանց վաճառքով զբաղվող toms.am-ն այլևս 300 հազար դրամանոց տոմսեր չի առաջարկում: Փոխարենը դեռ կարելի է ձեռք բերել 37.5, 47.5, 80, 100, 200 և 250 հազար դրամանոց տոմսեր: Ի սկզբանե այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի համար վաճառքում եղել են 37 500, 47 500, 80 000, 100 000, 125 000, 150 000, 200 000, 300 000 դրամանոց տոմսեր:

Ըստ կազմակերպիչներին մոտ կանգնած աղբյուրների՝ համերգով ավելի շատ հետաքրքրված են ոչ թե հայերը, այլ իրանցիները, որոնք եկել են լսելու 1970-ականների Իրանի կուռքին: «Երկար գիշերը» ֆիլմի աստղն Իրանում նորաձևության և գեղեցկության խորհրդանիշ է: Նրա ելույթներն Իրանում արգելել են 1979 թ.: Նա փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարողացել դուրս գալ երկրից, անօրինական ճանապարհով հեռանալ էլ չի ցանկացել, այդ պատճառով կարիերայում 21 տարի դադար է ունեցել: 2000 թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է իր գործունեությունը: Երեկ՝ օգոստոսի 30-ին, իր փորձից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ուրախ է, որ վերջապես ելույթ է ունենալու այս տարածաշրջանում՝ հայրենիքին մոտ:

«Երկար ժամանակ է, որ ուզում էի այս տարածաշրջանում՝ իմ հայրենիքին մոտ համերգ ունենալ, սակայն տարբեր պատճառներով չէր ստացվում»,- ասաց նա:

Համերգը սկսվելու է ժամը 19:00-ին: Գուգուշը երգելու է պարսկերենով, իսպաներենով, անգլերենով և հայերենով:

armtimes.com