Ովքեր են «Միսս Արմենիա» ՀՀ-ի գեղեցկության մրցույթի մասնակիցները. Սրբուհի Ավանեսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ովքեր են «Միսս Արմենիա» ՀՀ-ի գեղեցկության մրցույթի մասնակիցները. Սրբուհի Ավանեսյան

Wnews.am-ը ներկայացրել  է «Միսս Արմենիա»-ի նախընտրական փուլերը հաղթահարած և մրցույթի եզրափակչին մասնակցելու հնարավորություն ստացած աղջիկներին, նրանց, ովքեր հավակնում են դառնալ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող գեղեցկության մրցույթի հաղթողն ու հետագայում մասնակցել «Միսս աշխարհ»-ին: Զրուցակիցն այս անգամ Սրբուհի Ավաննեսյանն է։

Ներկայացրու քեզ. Որտե՞ղ ես ծնվել, ինչո՞վ ես զբաղվում, ի՞նչ հետաքրքրություններ ունես։

-Ես Սրբուհին եմ, ծնվել և ապրում եմ Երևանում, իսկ արմատներով Սիսիանից եմ: Մասնագիտությամբ ռեժիսոր եմ, բայց հիմա զբաղվում եմ մոդելինգով ու նպատակ ունեմ ավելի պրոֆեսիոնալ բեմեր բարձրանալ: Հետաքրքրություներ շատ ունեմ. վոլեյբոլ, նկարչություն, նաև  կինոման եմ))։

Ո՞րն ես համարում արտաքինիդ գլխավոր առավելությունը։

-Դե, բնականաբար, իմ զենքը` գանգուր մազերս են, իմ կազմվացքը…

Ինչու՞ որոշեցիր մասնակցել մրցույթին, ո՞րն է նպատակդ։ 

-Սա իմ առաջին մասնակցություն է մրցույթում, ես դեռ որևէ երկրում իմ երկիրը` Հայաստանը չեմ ներկայացրել: Իսկ ինչու չփորձել. շատ լավ հնարավորություն է կարողանալ ինքդ քեզ ներկայացնել։

Ինչպե՞ս է ընթացել մրցույթի նախընտրական փուլը, ինչպե՞ս էիր պատրաստվում, ի՞նչ էմոցիաներ ունեիր։

-Շատ հագիստ, ոգևորված սպասում էի զագին: Ես հիա էլ շատ ոգևորված եմ, ուրախ եմ, որ կամ «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթի կազմում:

Ինչպե՞ս շրջապատդ արձագանքեց մրցույթում մասնակցությանդ։

-Հավտացեք իրենք ավելի ոգևորված են)) Ասեմ ավելին՝ ինձ իմ ընկերներից մեկն է գրանցել:

Ամբողջությամբ՝ wnews.am

 



Նման նյութեր