Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը
Advertisement 1000 x 90

Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը

Կառավարության այսօրվա նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց երկու հիմնարար նոր օրենքների նախագծեր՝ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը:

Հիշեցնենք, որ «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը քննարկվել են Ազգային անվտանգության խորհրդի նիստում, որը հրավիրել էր ՀՀ նախագահը:

Նախարարի խոսքով` այս նախագծերով երեք հարց է լուծվում: « Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված նոր կարգավորումների պահանջ կա: Հանրապետության նախագահի հրամանագրով և կառավարության որոշմամբ` ՊՆ-ն մինչև տարվա վերջ 9 օրենք պետք է բերեր` փոփոխությունների ու լրացումների տեսքով: Դրանցից չորսը ընթացքի մեջ են, մեկն ԱԺ-ում է, մեկը` կառավարությունում, երկուսը` նախագահի աշխատակազմում` քննարկման փուլում: Ժամկետից մի քանի ամիս առաջ բոլորը կուղարկվեն Ազգային ժողով: բոլորի օրենքները տարբեր տարիների են ընդունվել և երբեմն պարունակում են իրար հակասող կետեր: Դրանք պետք էկոնսոլիդացվեն: 7 գործող օրենքներ միավորվում են վերոնշյալ երկու օրենքների նախագծերի մեջ: »,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Եվ երրորդ խնդիրը, որը լուծում է ստանում, դա իրավական կարգավորումների անհրաժեշտությունն է, որի մեջ մտնում են հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը, որպեսզի հնարավորություն լինի առաջիկա զորակոչից հնարավոր լինի այդ դրույթները կյանքի կոչել:

«Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը ևս նպատակ ունի համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները և նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Հստակեցվել են զինվորական ծառայության ձևերը:

Վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը , նախարարի խոսքով, ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով:

«Քանի որ մենք դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որևէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ քաղաքացին չպետք է տանն ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի: Դա մենք վերացնում ենք որպես խնդիր»,- ասաց նախարարը:

Արտոնություններ ունեցող քաղաքացիները մարտական հերթապահության մեջ ներգրավվելու են միայն կամավոր ցանկության դեպքում: Նրանց երկրորդ արտոնությունը դառնում է երկու լրացուցիչ արձակուրդը:

«Կա ևս մեկ արհեստական սահմանափակում: Եթե երկու եղբայր նույն զորակոչի ժամանակ են զորակոչվում, կարող են ծառայել նույն զորամասում: Մենք առաջարկում ենք հանել նույն զորակոչություն արտահայտությունը, որովհետև անկախ նրանց թե դա մեկ զորակոչ է , թե ոչ, եթե նույն ընտանիքից երկու կամ երեք եղբայր ծառայում են, նրանք պետք է կարողանան նույն զորամասը ընտրել»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

ankakh.com



Նման նյութեր