Ֆուտբոլի աշխարհի 2018 թավականի առաջնության եվրոպական ընտրական փուլի A, B, H խմբերում կայացան 7-րդ տուրի հանդիպումները:
Ընտրական փուլի A ենթախմբում Ֆրանսիայի թիմը 4:0 հաշվով ջախջախեց Նիդեռլանդների հավաքականին: Բուլղարիա-Շվեդիա խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Լյուքսեմբուրգը նվազագույն հաշվով գերազանցեց Բելառուսին:
B խմբում Պորտուգալիան 5:1 հաշվով պարտության մատնեց Ֆարերյան կղզիներին: Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ, միաժամանակ գերազանցելով Պելեի ռեկորդը՝ դառնալով բոլոր ժամանակների 6-րդ լավագույն ռմբարկուն (Ռոնալդուն հավաքականում խփել է 78 գոլ, Պելեն՝ 77): Հունգարիան 3:1 հաշվով առավելության հասավ Լատվիայի նկատմամբ, իսկ Շվեյցարիան 3:0 հաշվով պարտության մատնեց Անդորրային:
H խմբում ոչ ֆուտբոլային հաշվով՝ 9:0, Բելգիան հաղթեց Ջիբրալթարին: Հունաստան-Էստոնիա խաղում դարպասի գրավում չարձանագրվեց: Կիպրոսը 3:2 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային: