
«Էվերթոնի» կիսապաշտպան Ռոս Բարկլին վերջին պահին մտափոխվել է և հրաժարվել «Չելսի» տեղափոխվելու մտքից:
Ինչպես տեղեկացնում է «Sky Sports»-ը, կիսապաշտպանը բուժզննում է անցել լոնդոնյան ակումբի համար, սակայն վերջին պահին մտափոխվել և հրաժարվել է «ազնվականների» հետ պայմանագիր կնքելուց:
Նշվում է, որ գործարքի արժեքը պետք է կազմեր մոտ 32,5 մլն եվրո: