Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով ազգային ընտրանու համար կարևոր է ցանկացած խաղ:
«Չեմ ուզում առանձնացնել ինչ-որ մեկին մրցակցի թիմում: Ռումինիան, որպես թիմ, շատ վտանգավոր է: Իմ կարծիքով, 5:0-ից հետո մենք ապացուցելու բան ունենք: Ինչ-որ բաներ փոխել ենք նախորդ խաղի համեմատ: Կփորձենք իրականացնել մեր մտահղացումները: Դուք ունեք շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ, բայց չեմ կարծում, թե կան Մխիթարյանի կարգի ֆուտբոիստներ»,- ասել է Պետրոսյանը:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը այսօր՝ սեպտեմբերի 1-ին ուժերը կչափի Ռումինիայի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: