ԱՄՆ-ում միանձնուհու հագուստով կանայք փորձել են բանկ կողոպտել: Mirror-ը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Թաներսվիլ քաղաքում: Միանձնուհիների հանդերձանքով 2 կին ներխուժել են Citizens Bank-ի տեղական ստորաբաժանում: Նրանցից մեկի ձեռքին ատրճանակ է եղել, նա գանձապահից փողերն է պահանջել, մինչ մյուսը հսկել է դռան մոտ: Այսուհանդերձ, «միանձնուհիները» բանկից ձեռնունայն են հեռացել:
Ներկայումս նրանց որոնում է ՀԴԲ-ն: Երկուսն էլ զինված և վտանգավոր են համարվում: