Վիտամինային պակաս ունեցողների համար
Advertisement 1000 x 90

Վիտամինային պակաս ունեցողների համար

newsyou.info-ն ներկայացնում է 5 վիտամին, որոնց դեֆիցիտ է ունենում 40 տարեկան մարդկանց մեծ մասը:

Երկաթ

Այս վիտամինի պակաս առավելապես ունենում են կանայք: Երկաթի պակասի հիմնական պատճառներն են ծանր հիվանդությունները, արյան կորուստը, ոչ ճիշտ սննդակարգը: Սուրճն ու թեյը պարունակում են նյութեր, որոնք խոչընդոտում են երկաթի յուրացմանը:

Կալցիում

Գիտնականները խորհուրդ են տալիս օրական ուտել 3 կաթնամթերքից ոչ պակաս: Օրգանիզմում կալցիումի պակասի հետևանքով թուլանում է ոսկորների, ատամների, սրտի, ամբողջ օրգանիզմի առողջությունը:

Վիտամին D

Խորհուրդ է տրվում առավոտյան գոնե 10-15 րոպե անցկացնել փողոցում, երբ արևը դեռ շատ ակտիվ չէ: Կերեք ձուկ, ձու, լյարդ, թթվասեր, կարագ:

Մագնեզիում

Այն կարելի է ստանալ կանաչ տերևավոր բանջարեղենից, ընկուզեղենից, հանքային ջրից:

Վիտամին С

Վիտամին С-ն նպաստում է արյան շրջանառությանը, օրգանիզմին օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ, բարձրացնում է վիրուսների և վարակների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականությունը: Վիտամին С-ի պակասը լրացնելու համար կերեք օրական 2-3 թարմ միրգ, մի մոռացեք թթու կաղամբի, բուլղարական պղպեղի և սպանախի մասին: