
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» օգոստոսի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կիսապաշտպան Պոլ Պոգբան:
Ֆրանսիացու օգտին քվեարկել են մոտ 160 հազար երկրպագու,- տեղեկացնում է «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսին կայացած խաղերում Պոգբան աչքի էր ընկել 2 գոլով և մեկ գոլային փոխանցումով:
Հավելենք, որ լավագույնի կոչման համար պայքարում էին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը և պաշտպան Ֆիլ Ջոնսը:
armsport.am