Ակնկալված ներդրումները չեն գալիս. փողը արտահոսում է Հայաստանից ահռելի ծավալներով
Advertisement 1000 x 90

Ակնկալված ներդրումները չեն գալիս. փողը արտահոսում է Հայաստանից ահռելի ծավալներով

Այս տարվա ընթացքում մոտ 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու՝ Կարեն Կարապետյանի կառավարության հույսերը, մեղմ ասած, չեն իրականանում: Այդ են վկայում ներդրումների վերաբերյալ պաշտոնական ցուցանիշները:

Արդեն տարին կես է ընկել, բայց ըստ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների՝ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է՝ մոտ 25 միլիարդ դրամ: Այսինքն՝ շատ պատկերավոր ասած, ներդրումների հոսքը 25 միլիարդով քիչ է եղել, քան արտահոսքը: Ընդ որում, անցած տարվա համեմատ ներդրումների զուտ ներհոսքի բացասական ցուցանիշը աճել է մոտ 10 միլիարդ դրամով: Թե որքան է եղել ներհոսքը և որքան արտահոսքը, ԱՎԾ-ն չի նշում, սակայն այս թիվը ցույց է տալիս, որ ներդրումների տեսանկյունից իրավիճակն ավելի վատ է քան անցած տարի: Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասով ևս իրավիճակն ավելի վատ է, քան անցած տարի: Այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքը եղել է 17.2 միլիարդ անցած տարվա 18.4 միլիարդի դիմաց: Նվազումը՝ 1.2 միլիարդ դրամ է: Նշենք, որ Կ.Կարապետյանի կառավարությունն այս տարվա համար ակնկալում էր մոտ 850 միլիոն դոլարի ներդրում, իսկ առաջիկա մի քանի տարիներին՝ 3.2 միլիարդ դոլարի ներդրում:

armtimes.com