Սեպտեմբերի 2-ին ժամը 13:15-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր օգոստոսի 3-ից՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: