Մեկնարկել է ռուսական «Ձայնը» 6-րդ եթերաշրջանը: Կրասնոդարից 25-ամյա հայուհի Դիանա Շալժիյանն իր` «Իսպանիա» երգի կատարմամբ ստիպել է ժյուրիի անդամներին երգի առաջին իսկ րոպեներից շրջվել:
Ժյուրիի բոլոր անդամներից չի շրջվել միայն Պելագեան, որը գովաբանել է հայուհուն՝ հայտարարելով, որ ինքը նրան այլևս ոչինչ չի կարող տալ, քանի որ Դիանան իսկական տաղանդ է: «Սա անթերի է, նույնիսկ քննարկելու բան չկա»,- հայտարարել է Գրադսկին: