Տարբեր պետությունների դպրոցներում դասավանդվող արտասովոր առարկաներ. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Տարբեր պետությունների դպրոցներում դասավանդվող արտասովոր առարկաներ. life.panorama.am

Ճապոնիա՝ բնությունով հիանալ։ Նպատակն է՝  շրջակա միջավայրի գեղեցկությամբ հիանալ, քանի որ համակարգչային այս դարում երեխաները մոռանում են բնության մասին։

Գերմանիա՝ երջանկության դասեր։ Գերմանիայում դպրոց կա, որտեղ երջանկության դասերը դասավանդում է  անձամբ տնօրենը։  Ամենակարևոր նպատակն է՝ ինքն իր հետ ներդաշնակ ապրել, լսել սրտին և ուղղակի երջանիկ լինել։

Իսրայել՝  կիբերպատերազմի պրակտիկա և թեորիա։ Դասընթացի ժամանակ երեխաներին սովորեցնում են, ինչպես իրենց դրսևորել սոցիալական ցանցերում, ինչպես ճիշտ մեկնաբանել և պատասխանել մեկնաբանությունները։

Ավստրալիա՝ սերֆինգի դասընթացներ։ Երկրի իշխանություններն այնպես են արել, որ լողափին պատահաբար չլինեն զբոսաշրջիկներ, ովքեր տեղացիներից ավելի լավ են սահում։

ԱՄՆ՝ գիտական հայտնագործություններ։ Տեսական դասընթացից հետո, բոլոր աշակերտներին նոր առաջադրանք են տալիս՝ բացահայտել որևէ նոր բան։ Դա իրականացնելու համար նրանց մեկ տարի ժամանակ են տալիս։

life.panorama.am

 



Նման նյութեր