
«Բանանցի» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Էդգար Մովսեսյանը կարիերան կշարունակի Ռումինիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Ֆորեստա Սուչավա» ակումբում:
Այս մասին հայտնում է «Transfermarkt»-ը:
Հայ ֆուտբոլիստի նոր թիմը շատ վատ է սկսել երկրորդ դիվիզիոնի առաջնությունը` խոշոր հաշիվներով պարտվելով մեկնարկային բոլոր 5 խաղերում (0:16, 1:9, 0:6, 0:6 և 0:2):
«Ֆորեստա Սուչավան» խփած և բաց թողած գոլերի 1:39 հարաբերակցությամբ եզրափակում է Ռումինիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 0 միավոր:
armsport.am